Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշանակվել է Կոստրոմայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ռուսական ակումբը։
51-ամյա մասնագետը կլինի նաև թիմի դարպասապահների մարզիչը։
Ռուսաստանի Առաջին լիգայի անցած առաջնությունում «Սպարտակը» գրավել էր 7-րդ տեղը։