Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստների ցանկում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, 26-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ցանկում:

Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» տեղափոխված հայ կիսապաշտպանը Ռուսաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման, դարձել է 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

ՌՊԼ-ի լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում ընդգրկված Սպերցյանը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Կրասնոդարում» և չորրորդ անգամ է համալրում լավագույնների կազմը:

Leave a Comment