Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը

Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը

Անոմալ շոգերի պատճառով Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամառվա ամենամահաբեր շրջանը։ Հունիսի 22-28-ը երկրում մահացել է մոտ 24 հզ․ մարդ, ինչը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշից ավել է 7100-ով։ Այսպիսով, մահացությունը նորմայից բարձր է եղել 32%-ով։

Հունիսի վերջին Գերմանիայի որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 41°C-ը։ Մասնագետները նշում են, որ ծայրահեղ շոգը մեծ ծանրաբեռնվածություն է առաջացնում օրգանիզմի համար, ինչը հատկապես վտանգավոր է տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի երկրորդ եռամսյակում Գերմանիայում մահացել է մոտ 243․600 մարդ։ Ընդ որում, ապրիլին և մայիսին մահացության ցուցանիշը, հակառակը, նույնիսկ ավելի ցածր է եղել վերջին չորս տարվա միջինից, սակայն հունիսի շոգերի պատճառով ամսական ցուցանիշը գերազանցել է միջինը 9%-ով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment