Հռոմում այսօր վերսկսվել են Լիբանանի ու Իսրայելի միջև բանակցությունները: Լիբանանցի և իսրայելցի պաշտոնյաները հուլիսի 14-ին և 15-ին կհանդիպեն Հռոմում ԱՄՆ դեսպանատանը՝ շրջանակային համաձայնագրի իրականացման եղանակը որոշելու համար: Լիբանանը հույս ունի առաջընթաց գրանցել երկրի հարավից իսրայելական ուժերի դուրսբերման գործում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում։
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ավելի վաղ հայտարարել էր որ Իտալիան առաջարկել է հյուրընկալել բանակցությունները՝ Լիբանանում իրական հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակելու նպատակով։