Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում – Ազգ

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

 Մոսկվան ակնկալում է, որ Անկարան բացահայտ որակում կտա Կիևի գործողություններին։

Լավրովը Ազովի ծովում Ուկրաինայի կողմից քաղաքացիական նավերի վրա հարձակումները որակել է որպես ահաբեկչություն։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ նման գործողությունները նույնիսկ ծովահենություն չի կարելի անվանել, «որովհետև ծովահեններն առգրավում են ապրանքներ, այլ ոչ թե ոչնչացնում դրանք»։

Leave a Comment