Պեսկով. Մոսկվան կշարունակի բացատրել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում Բաքվի հետ շփումներում

Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն և համոզիչ կերպով բացատրել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում Բաքվի հետ շփումներում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը Ուկրաինայի հարցում, մենք այն սխալ ենք համարում։ Եվ մենք հետևողականորեն և համոզիչ կերպով բոլոր ալիքներով կբացատրենք, թե ինչու ենք այն սխալ համարում», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Leave a Comment