14 հուլիսի 2026 – 14:39 AMT
PanARMENIAN.Net – Պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է, որ 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները։
Եկամուտների տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում»։
Տեղեկատվական հոլովակում ներկայացվել են եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման մանրամասները, մասնավորապես՝
- ովքեր են ներկայացնում եկամուտների տարեկան հայտարարագիրը,
- ինչպես է ներկայացվում հայտարարագիրը,
- որոնք են հայտարարագրման ենթակա եկամուտները,
- հայտարարագրվող եկամուտներից որոնք են լրացվում ինքնաշխատ, և որոնք՝ քաղաքացիների կողմից ինքնուրույն,
- երբ պետք է ներկայացնել հայտարարագիրը։
«Եղե՛ք իրազեկ, ներկայացրե՛ք հայտարարագիրը ժամանակին»,- ասվում է հաղորդագրության մեջ: