Սկիզբը դրված է․ Էդուարդ Սպերցյանը՝ նոր ակումբում իր առաջին գոլի մասին

Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը տելեգրամյան ալիքում արած գրառումով անդրադարձել է իր առաջին գոլին սաուդյան «Ալ Ահլիում»։

«Մասնակցեցի առաջին ընկերական հանդիպմանն «Ալ Ահլիում»։ Հաջողվեց աչքի ընկնել գոլով։ Սկիզբը դրված է»,- գրել է Սպերցյանը։

Ավստրիայում կայացած ընկերական խաղում «Ալ Ահլին» 8։0 հաշվով հաղթել էր ավստրիական «Պինցգաու Զալֆելդենին»։ Սպերցյանը 29-րդ րոպեին բացել էր հանդիպման հաշիվը։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքել «Ալ Ահլիի» հետ։

Leave a Comment