Ռուսաստանը հարմարվել է պատժամիջոցներին և շարունակելու է դրանք շրջանցել. Պեսկով

Ռուսաստանը հարմարվել է իր դեմ սահմանված տասնյակ հազարավոր պատժամիջոցներին և սովորել է դրանք շրջանցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակելու է կիրառել այդ փորձը նաև հետագայում։

Պեսկովը նաև անդրադարձել է մի շարք այլ թեմաների՝ նշելով, որ.

 Մոսկվան «աբսուրդային» է համարում «Մաքս» մեսենջերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ դրանք համարելով եվրոպական երկրների «ռեպրեսիվ բնույթի» դրսևորում։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մշակման վերաբերյալ՝ առանց Ռուսաստանի մասնակցության, ըստ Պեսկովի, ցույց է տալիս եվրոպական երկրների դիրքորոշման «փակուղային լինելը»։

 Նրա խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ անվտանգության երաշխիքներ հնարավոր չէ ձևակերպել առանց Ռուսաստանի մասնակցության։

Leave a Comment