Հռոմում մեկնարկել են Լիբանանի և Իսրայելի բանակցությունները

Այսօր Հռոմում՝ ԱՄՆ դեսպանատան տարածքում, մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի բանակցությունների հերթական փուլը։

Երկկողմ բանակցությունների նախորդ փուլը կայացել էր հունիսի 26-ին Վաշինգտոնում։ Դրա ընթացքում կողմերը կրակի դադարեցման, իրանամետ «Հեզբոլա» շարժման զինաթափման և Լիբանանի հարավից իսրայելական զորքերի դուրսբերման մասին համաձայնություն էին ձեռք բերել, որը, սակայն, մնացել էր թղթի վրա։

«Այսօրվա բանակցությունների ընթացքում Լիբանանի պատվիրակությունը փորձելու է հասնել իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերմանը երկրի հարավային շրջաններից»,- Reuters-ի հետ զրույցում նշել է Լիբանանի կառավարության ներկայացուցիչներից մեկը։

Leave a Comment