ԱԱ-2026-ի մրցավարների ցուցակից հեռացված Ռոբ Դիպերինկին մահացած են գտել

2026թ. աշխարհի առաջնության մրցավարների ցուցակից հեռացված 38-ամյա նիդերլանդացի Ռոբ Դիպերինկին մահացած են գտել իր տանը, հաղորդում է Նիդերլանդների ֆուտբոլային ասոցիացիան։ Ոստիկանությունից հայտնել են, որ Ռոբ Դիպերինկի մահվան հետ կապված այլ մարդկանց առնչությունը բացառվել է։

Այս տարվա ապրիլին Դիպերինկը բերման էր ենթարկվել անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության կասկածով, սակայն ապացույցների բացակայության պատճառով հետաքննությունը դադարեցվել էր։ Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ն որոշել էր Դիպերինկին հեռացնել աշխարհի առաջնության մրցավարների ցուցակից։

Leave a Comment