«Ռոման» երկարաձգեց պայմանագիրը Դիբալայի հետ

Իտալական «Ռոման» երկարաձգեց պայմանագիրը արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ։ 32-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս, հաղորդում է հռոմեական ակումբը։ Դիբալան 2022 թվականից է հանդես գալիս «Ռոմայում»։

Անցած մրցաշրջանում Դիբալան մասնակցել է 26 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Դիբալայի տրանսֆերային արժեքը 5 միլիոն եվրո է։

Leave a Comment