Reuters-y գրում է, որ գերմանական BMW ընկերությունը ԱՄՆ-ում հետ է կանչում 29.119 ավտոմեքենա՝ տեխնիկական խնդրի պատճառով։
Ըստ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչության՝ շարժիչի գործարկման ռելեն կարող է ժանգոտվել (կոռոզիայի ենթարկվել), ինչը կարող է հանգեցնել գերտաքացման և նույնիսկ հրդեհի վտանգի։
Հետկանչը վերաբերում է 530e xDrive, 740Le xDrive և iPerformance մոդելներին։ BMW-ի դիլերները կփոխարինեն անսարք մասն անվճար՝ հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար։
