Շուտով որոշում կընդունենք․ Թրամփը՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս որոշում չի կայացրել՝ աջակցե՞լ արդյոք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման նախաձեռնությանը։ Ճեպազրույցի տեսանյութը հրապարակվել է Սպիտակ տան Յութուբ ալիքում։

«Մենք խոսում ենք այն մասին, որ շատ շուտով որոշում կընդունենք այս հարցի վերաբերյալ», – ասել է Թրամփը։

Ավելի վաղ CNN-ը, հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ Թրամփը կաջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթին, որը պատրաստվել է սենատոր Լինդսի Գրեհեմի մասնակցությամբ։ 

Փաստաթուղթը նախատեսում է բարձր մաքսատուրքերի սահմանման հնարավորություն այն երկրների ներմուծման նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ, գազ և ուրան։

Leave a Comment