
«Մեր վարչապետը շրջագայում, սելֆիներ է անում, չի մտածո՞ւմ, որ 15 հազար աշխատակից մնացել է դրսում։ Մեր մասին ո՞վ պիտի մտածի»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Մուլտի տաբակ»-ի աշխատակցուհիներից մեկը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների կապարակնքմանը, աշխատողների անգործ մնալուն։ «Թող մեզ չդրդեն, որ մենք գնանք ավելի վատ քայլերի»,- նշել է նա։