«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Իրաք՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Բաստիլի գրավման օր, Շվեդիա՝ Թագուհի Վիկտորիայի թագադրման օր։
ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ
1198– վախճանվել է մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ Ներսես Լամբրոնացին:
1862– ցարական իշխանությունների կողմից ձերբակալվել է Միքայել Նալբանդյանը:
1918– Անդրանիկը հրատարակել է թիվ 1 հրամանը, համաձայն որի, Նախիջևանը անցնում է Խորհրդային Ռուսաստանի կազմ, հայտարարվում է ռազմական դրություն և պահանջ է դրվում բնակչությանը՝ հանձնել զենքերը։ Նույն օրը նա նամակ է ուղարկել նաև Կովկասի հարցերով կոմիսար Ստեփան Շահումյանին։
1922 –վախճանվել է հեղափոխական բոլշևիկ Սիմոն Տեր–Պետրոսյանը (Կամո)։
1923 –ծնվել է ամերիկահայ գործարար Ռոբերտ Զիլջյանը։
1934– ծնվել է նշանավոր դրամատուրգ Ժիրայր Անանյանը («Իմ տունը քո տունը չէ», «Տաքսի, տաքսի» և այլն):
1939 –ծնվել է քանդակագործ Երվանդ Գոջաբաշյանը։
1959 –ծնվել է արվեստաբան Ռուզան Սարյանը։
1983–Բելգիայի Բրյուսել մայրաքաղաքում սեփական ավտոմեքենայում գնդակահարվել է Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կցորդ Դուրսուն Ակսոյը: Երեք խումբ՝ ԱՍԱԼԱ–ն, Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները և մինչ այդ անհայտ «Հայկական հեղափոխական բանակն» իրենց վրա են վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։
2006–Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ դիմում է ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամակցելու խնդրանքով:
2011–Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում Գարեգին Ազարյանը միաձայն ընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
2015–Բաղրամյան պողոտայի ցույցերից հետո առաջին բողոքի երթն են անցկացրել «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները և մոտ 20 րոպեով փակել Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկը։
2020–տավուշյան հուլիսյան բախման ժամանակ թշնամին թիրախավորել է Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար համայնքները, իսկ Բերդ քաղաքում՝ 2 գործարան:
2021– Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություններ են տեղի ունեցել, առգրավվել են համակարգիչները:
2022–Էդվարդ Ասրյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ:
2023– Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման նպատակն է եղել հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:
ԱՇԽԱՐՀ
1099 – խաչակիրները՝ Գոտֆիլդ Բուլոնսկու գլխավորությամբ, սկսել են Երուսաղեմի գրոհը և հաջորդ օրը գրավել այն։
1471 –մոսկովյան ուժերն իրենց հիմնական հարվածային ուժ խան Դանիլ յարի թաթարական այրուձիու օգնությամբ հաղթանակ են տոնել Նովգորոդյան հանրապետության նկատմամբ Շելոնյան ճակատամարտում և դրանով իսկ վերջ տվել Մեծ Նովգորոդի անկախությանը և ազատությանը։
1789– Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրավվել է Բաստիլ ամրոցը:
1867 – Ռեդհիլլ հանքավայրում (Մեծ Բրիտանիայի Սյուրրեյ կոմսություն) Ալֆրեդ Նոբելը փորձարկել է իր ստեղծած դինամիտը։
1887 –վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Կրուպպ» կոնցեռնի հիմնադիր Ալֆրեդ Կրուպպը։
1897 – Ռուսական Կայսրությունում կիրակին պաշտոնապես հայտարարվել է հանգստյան օր։
1905 –Օկլահոմայի հնդկացիները հայտարարել են հնդկական Սեկվոյա նահանգի ստեղծումը (ԱՄՆ–ի Կոնգրեսը չի ճանաչել դա)։
1918– ծնվել է շվեդ ճանաչված ռեժիսոր Ինգմար Բերգմանը («Մորու բացատը», «Ձմեռային լույս», «Ֆաննին և Ալեքսանդրը»):
1928– ծնվել է վրացի նշանավոր գրող Նոդար Դումբաձեն:
1933–մեկնարկել է Շմիդտի ղեկավարած արկտիկական արշավախումբը «Չել յուսկին» շոգենավով։
1939 –ծնվել է չեխ երգիչ (տենոր), «չեխական փոփ–երաժշտության արքա» Կարել Գոտը։
1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սմոլենսկի ճակատամարտում առաջին անգամ կիրառվել է «Կատյուշա» հրթիռային համակարգը:
1952 –ամերիկյան «Ջեներալ Մոտորս» ընկերությունը աշխարհում առաջին անգամ սկսել է ավտոմեքենաներում տեղադրել օդորակիչներ։
1956 –ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է պետական թոշակների մասին օրենքը։
1964– տեղի է ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը:
1969– Սալվադորի և Հոնդուրասի միջև սկսվել է ֆուտբոլային պատերազմ, որի 6 օրվա ընթացքում զոհվել է մոտ 2000 մարդ, իսկ պատճառը եղել է Հոնդուրասի հավաքականի՝ Սալվադորից կրած պարտությունը:
1969 – Միացյալ Նահանգներում շրջանառությունից հանվել են 500, 1000, 5000 և 10000 դոլարանոցները։
2016 –Նիցցայում ԻԳԻԼ–ի կողմից կառավարվող ահաբեկիչը բեռնատարով մխրճվել է ամբոխի մեջ։
2017 –վախճանվել է ֆրանսիացի գրող, Անժելիկայի մասին պատմական վեպերի հեղինակ Անն Գոլոնը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում