Հերքում եմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե չեմ կանչվել, չեմ հարցաքննվել․ Լաուրա Անտոնյան

«Այո, ես Հովիկ Աղազարյանի նախկին օգնականն եմ եղել, բայց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե չեմ կանչվել, չեմ հարցաքննվել։ Հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»,-
Auroranews․am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը: 

Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթն էր հայտնել, թե Լաուրա Անտոնյանը՝ Հովիկ Աղազարյանի հետ կապված քրեական վարույթով անցնում է որպես վկա և կանչվել է Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության։ 

Հավելենք, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին առնչվող գործով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել: Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը)։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ հարուցելու հարցը որոշելու համար։

Leave a Comment