Օպերայի և բալետի թատրոնը նոր գլխավոր կոնցերտմայստեր ունի

Օպերայի և բալետի թատրոնը նոր գլխավոր կոնցերտմայստեր ունի

14 հուլիսի 2026 – 10:41 AMT

PanARMENIAN.NetԵլենա Վարդազարյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր։ Այդ մասին հայտնել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

Թատրոնից նշել են, որ Ելենա Վարդազարյանը տարիների մասնագիտական փորձով և բարձրարվեստ կատարողական մշակույթով նշանակալի ներդրում է ունեցել թատրոնի ստեղծագործական գործունեության մեջ։

«Շնորհավորում ենք Ելենա Վարդազարյանին պատասխանատու նշանակման առթիվ և մաղթում ստեղծագործական նոր ձեռքբերումներ ու հաջողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment