Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարները կհաստատեն Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծումը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների և արտասահմանյան տեղեկատվության մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են»,-հայտարարել է Կայա Կալասը՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը:
—
Դե ինչ, Եվրամիությունը վճռական է՝ Հայաստանում հակաժողովրդավարական, բռնատիրական ռեժիմը ատամներով պահելու հարցում: Չի կարելի բացառել, որ ԵՍ աջակցությամբ շուտով Հայաստանում կբացվեն համակենտրոնացման ճամբարներ, որտեղ կվառեն կամ գազախցիկներում կխեղդեն բոլոր այլախոհներին:
Ֆաշիզմը Եվրամիության համար սովորական բան է, իրենց գենետիկ կոդն է, պատահական չի, որ 20-րդ դարի արյունարբու ֆաշիստական ռեժիմների մեծ մասը Եվրոպայում են եկել՝ Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Հունգարիա, Պորտուգալիա…