Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել է, որ Բահրեյնում ոչնչացրել է Patriot հակաօդային պաշտպանության ռադար, ԱՄՆ ռազմածովային ուժերի օդային կառավարման ռադար և վաղ նախազգուշացման ռադարային համակարգ։ Այս մասին հաղորդել է Nour News գործակալությունը։
«Պատրիոտ հակաօդային պաշտպանության ռադարները, ԱՄՆ ռազմածովային ուժերի օդային կառավարման 5-րդ էսկադրիլիայի օդային տարածքի կառավարման ռադարը և C-RAM վաղ նախազգուշացման համակարգը ոչնչացվել են», – գործակալությունը մեջբերել է ԻՀՊԿ-ի խոսքերը։