19:38 13.07.2026
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
Հուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 700 մ հեռավորության վրա նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ: Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ։ …
19:18 13.07.2026
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի միջամտական սրտաբանական ծառայությունն օրերս համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Այն հնարավորություն է տալիս իրականացնելու եռաչափ ռոտացիոն անգիոգրաֆիա և նեյրոինտերվենցիոն միջամտություններ, ապահովում է ավելի բարձր որակի և ճշգրիտ պատկերավորում, ինչպես նաև զգալիորեն նվազեցնում է բուժառուի և բուժանձնակազմի ճառագայթային ծանրաբեռնվածությունը։ …
18:58 13.07.2026
Դատախազը 2026 թվականի հուլիսի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունեցող 8 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ՝ Ա.Հ.-ն, Հ.Պ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա.Զ.-ն, «Բեսթ» մականունը կրող […] …
18:47 13.07.2026
Արմավիրի մարզում բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։ …
18:34 13.07.2026
Արծվաշենից մինչև Տիգրանաշեն. ի՞նչ լուծումներ կան անկլավների հարցում
Տասնամյակներ շարունակ չլուծված տարածքային հարցերից մեկը կրկին հայտնվել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում։ Խոսքը անկլավ-էքսկլավների մասին է, որոնց շուրջ հայտարարություններ են հնչել թե՛ Բաքվից, թե՛ Երևանից։ Ինչպե՞ս են դրանք ձևավորվել և լուծման ի՞նչ տարբերակներ են քննարկվում։ Մանրամասները՝ ռեպորտաժում: …
18:08 13.07.2026
Նպաստելով ՄԿՈւ հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգերի զարգացմանը
«Տվյալահենք ինքնագնահատում և որակի բարելավում ՄԿՈՒ համակարգում. QA4VET ծրագրի շրջանակում իրականացվել է «Փորձնական (Mock) հավատարմագրման իրականացում՝ աջակցելու որակի ապահովմանը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում» նախագիծը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել փորձնական հավատարմագրման արդյունքների ամփոփիչ միջոցառմանը: QA4VET-ը Erasmus+ կարողությունների զարգացման ծրագիր է, որի նպատակն է աջակցել ՄԿՈւ հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգերի զարգացմանը՝ մշակելով և […] …