«Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շարքում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը


 


ԱՄՆ 250-ամյակին նվիրված «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը։ 


 


Սպիտակ տան նախաձեռնությամբ պատրաստած «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը ներկայացնում է ԱՄՆ անկախությունը կերտած առաջնորդների պատմությունները։ ԱԲ նորարարական տեխնոլոգիաների միջոցով այս ցուցադրությունը վերակերտել է ամերիկյան հեղափոխությունը և պատկերների, կենսագրությունների, պատմական կարևոր իրադարձությունների միջոցով ներկայացնում է ամերիկյան անկախության առաջնորդներին, որոնց շարքում են այն 56 գործիչները, որոնք ստորագրել են Անկախության հռչակագիրը, ինչպես նաև 6 ազդեցիկ հեղափոխական կին գործիչներ։


 


 «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը այս տարվա ընթացքում իրականացվել է Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Չարենցավանում գործող «Ամերիկյան անկյուններում»։ 


 


 Հուլիսի 16-ին այն կտեղափոխվի Երևանի «Ամերիկյան անկյուն», իսկ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը պաշտոնապես կբացի ցուցադրությունը։


 


 Հայաստանում ԱՄՆ դեսպանություն


 


 


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment