«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի ձեռքբերմանը։ Ինչպես հայտնում է ֆուտբոլային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունիանցիներն ակտիվացրել են 29-ամյա բելգիացու պայմանագրում առկա հրաժարագնի կետը՝ 41 միլիոն եվրոյի չափով։

Ակումբն արդեն իսկ բանավոր համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի շուրջ։ Նախորդ մրցաշրջանում Տիլեմանսը Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ իրականացնելով 4 գոլային փոխանցում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment