14:48 13.07.2026
Բազմակի վնասվածքներով և սրտի կանգով ԲԿ տեղափոխված երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Հուլիսի 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։ Վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին […] …
12:58 13.07.2026
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 13-18-ը
Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 13-18-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսիս 15-16-ին առավելապես կեսօրից հետո և 17-18-ին՝ գիշերը և կեսօրից հետո […] …
11:50 13.07.2026
Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ շինանյութի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից հնարավոր են հարկերից խուսափելու, իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու և անապրանք գործարքների միջոցով հարկային պարտավորությունները նվազեցնելու դեպքեր։ Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են բազմափուլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ […] …
08:13 13.07.2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ …
22:38 12.07.2026
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դարձել է Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Եզրափակչում մեր ընտրանին 97:68 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Մալթայի իր հասակակիցների նկատմամբ: Հայաստանի հավաքականը տնային առաջնությունն անցկացրել է առանց պարտության: …
21:00 12.07.2026
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ կգործեն
Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը հայտնել է, որ «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից դեպի Հայաստանի մայրաքաղաք ուղիղ ավտոբուսային երթուղիներ կգործեն: «Այսօր Մոսկվայի ավտոկայաններից հասանելի է ավելի քան 170 միջքաղաքային և միջազգային երթուղի։ «Կրասնոգվարդեյսկի»-ն մայրաքաղաքի հարավում գտնվող առանցքային տրանսպորտային հանգույցներից մեկն է, որտեղից ուղևորները կարող են մեկնել պահանջված ուղղություններով։ Այժմ «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից կարելի է հասնել Հայաստանի մայրաքաղաք»,- ասել […] …