Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը դեռևս լրջորեն քննարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը։
2024 թվականի հունվարի վերջին Ադրբեջանի իշխանությունները սկսեցին քննարկել երկրի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալու, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրավասությունից հրաժարվելու հարցերը։ Բաքվի գործողությունները պատասխան էին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը։
«Ադրբեջանը լրջորեն քննարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խնդրել էր մեզ չձեռնարկել այս քայլը, որից հետո գործընթացը կասեցվել էր», – ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։