
Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող՝ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերագործարկել գործարանը։
Խոշոր հարկատու ընկերության աշխատակիցները պնդում են՝ անորոշության մեջ են, իրենց ստացած աշխատավարձով ընտանիքների հոգսերն են հոգում։
Կստանա՞ն հաջորդ ամիս աշխատավարձ, եթե, ինչպես հիմա, շարունակեն հարկադիր պարապուրդի մեջ մնալ՝ չգիտեն։
Զուգահեռ նույն պահանջով ցույցի են դուրս եկել նաև Ծառուկյաններին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մուլտի Սթոունի» աշխատակիցները։
Անցած շաբաթավերջին այսպիսի ցույցեր են իրականացրել նաև այլ ընկերությունների աշխատակիցներ։
Արդեն 7 օր է՝ Գագիկ Ծառուկյանի խոշոր բիզնեսները չեն գործում, միայն Արարատի ցեմենտի գործարանում կառավարության միջամտությամբ որոշեցին վերսկսել աշխատանքները։