«Եթե Ռուսաստանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը նրա տարածքի 20 տոկոսի նկատմամբ, ապա տիկին Կայա Կալլասը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը նրա տարածքի 100 տոկոսի նկատմամբ։ Սա լիովին ամոթալի վերաբերմունք է։»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Ինչպես հաղորդում է APA-ի վրացական բյուրոն` Կոբախիձեն մեկնաբանում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի այսօրվա հայտարարությունը որպես ամոթալի վերաբերմունք:
Նա Վրաստանի ժողովրդի կամքի չճանաչումն ու դրան հակազդելը Եվրամիության բարձրագույն ներկայացուցչի կողմից անվանել է չափազանց լուրջ երևույթ։
Նշենք, որ Կայա Կալլասը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում է աջակցել ոչ թե Վրաստանի կառավարությանը, այլ վրաց ժողովրդին: