«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները պատրաստվում են փակել Երևան–Սևան ճանապարհը

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող «Մուլտի Սթոուն» քարամշակման գործարանի աշխատակիցները պատրաստվում են փակել Երևան–Սևան ավտոմայրուղին։ Այս մասին  հայտնում են «Մուլտի Սթոուն»-ի բողոքի ակցիայի իրականացնող  աշխատակիցները:

Աշխատակիցները մինչ այդ հավաքվել էին Աբովյանի քննչական բաժնի շենքի մոտ, սակայն, ըստ նրանց, ակցիան որևէ արդյունք չի տվել, և իրենց հետ հանդիպման որևէ պաշտոնյա չի եկել։

Բողոքողները պահանջում են անհապաղ ապակնքել ձեռնարկությունը և դադարեցնել հարկադիր պարապուրդը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ մնացել են առանց եկամտի միջոցների։

Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում և առանձնատանը հուլիսի 6-ից իրականացվել են խուզարկություններ։ Ավելի ուշ նա ձերբակալվել և կալանավորվել է։ Գործը վերաբերում է 2022-2024 թվականներին ենթադրվող խարդախության և փողերի լվացման դեպքերին։

Հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտ»-ը կանցնի պետական սեփականության, իսկ կնքված օբյեկտներում կնշանակվեն ժամանակավոր կառավարիչներ։

Leave a Comment