Լարված իրավիճակ՝ Աբովյանի ՔԿ-ի մոտ․ ակցիայի մասնակիցները ցանկանում են բարձրանալ վերև

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Մուլտի Սթոուն» քարամշակման գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրավապահ մարմիններից պահանջելով հանել աշխատանքի արգելքը և բացել կնքված արտադրական տարածքները։

«Գնում ենք Աբովյանի քննչական, եթե չբացեն գործարանը, Երեւան–Սեւան մայրուղին կփակենք.»,- նշել էր աշխատակիցներից մեկը։

Սակայն Աբովյանի քննչականի ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորեցին գնալ Երևանի քննչական կոմիտե, բայց աշխատողները խմբով մտադիր են բարձրանալ վերև։

Leave a Comment