«Ամբողջը սպիրտ ա ներսում, վտանգը պատկերացնո՞ւմ եք»․ «Նոյ» գործարանի աշխատակից

«Ամբողջը սպիրտ ա ներսում, վտանգը պատկերացնո՞ւմ եք»․ «Նոյ» գործարանի աշխատակից

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Հարցին՝ ներսում գտնվող տեխնիկայի, հումքի հետ կապված խնդիրներ չեն առաջանա՞, շշալցման արտադրամասի աշխատակցուհիներից մեկն ասաց․ «Իհարկե կառաջանան։ Ամբողջը սպիրտ ա ներսում։ Շոգ եղանակին թողնելը պայթյունավտանգ է, դրսում ևս ցիստեռներ ունենք»։

Leave a Comment