Վառելիքի մատակարարման հարցում ՀՀ-ն հենվում է Ադրբեջանի վրա․ Ալիև

Այն պայմաններում, երբ բազմաթիվ երկրներ, հատկապես ներկայում, բախվում են վառելիքի մատակարարման դժվարությունների, Հայաստանը հենվում է Ադրբեջանի նման հուսալի աղբյուրի վրա։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շուշիի 4-րդ գլոբալ մեդիաֆորումի բացման ժամանակ։

«Ադրբեջանն ու ՀՀ-ն Սպիտակ տանը, նախագահ Թրամփի մասնակցությամբ, նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո Ադրբեջանը միակողմանիորեն ամբողջությամբ վերացրել է ՀՀ-ի նկատմամբ կիրառվող սահմանափակումները»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ից, Ղազախստանից և այլ երկրներից ՀՀ է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռ։ Բացի այդ, Ադրբեջանն արդեն սկսել է ՀՀ նավթամթերքի մատակարարումը։

«Այս պահին արդեն ավելի քան 10 հազար տոննա նավթամթերք է մատակարարվել։ Այն դեպքում, երբ բազմաթիվ երկրներ, հատկապես ներկայում, դժվարություններ ունեն վառելիքի աղբյուրների հասանելիության հարցում, ՀՀ-ն հենվում է Ադրբեջանի նման հուսալի աղբյուրի վրա։ Հակառակ դեպքում այն ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք որոնել աշխարհի այլ հատվածներում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Leave a Comment