Թուրքիան հույս ունի վերսկսել ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները Ստամբուլում մինչև ամռան վերջը և շարունակում է դիվանագիտական շփումները երկու կողմերի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական կառավարության աղբյուրը։
«Մենք (թուրքական կողմը) հույս ունենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը կվերսկսվի Ստամբուլում մինչև ամռան վերջը։ Թուրքիան շարունակում է անհրաժեշտ դիվանագիտական ջանքեր գործադրել դրան հասնելու համար», – ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով՝ Անկարան կապեր է պահպանում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ՝ հույս ունենալով պայմաններ ստեղծել ուղիղ բանակցությունների ևս մեկ փուլի համար։