Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը

Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ժողովրդին հայտնի «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ, բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «ՎԱԶ-2106»-ը գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Leave a Comment