Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականը նվաճել է ոսկե մեդալներ Երևանում անցկացված FIBA-ի Եվրոպայի առաջնությունում (C դիվիզիոն)։ Այս մասին հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Եզրափակիչ խաղում Հայաստանի հավաքականը 97։68 հաշվով հաղթել է Մալթային՝ մրցաշարն ավարտելով առանց պարտության։

Հուլիսի 11-ին կայացած կիսաեզրափակիչում Հայաստանը 82։66 հաշվով առավելության էր հասել Մոլդովայի նկատմամբ։ Էնթոնի Սարգսյանը ճանաչվել է լավագույն խաղացող՝ գրանցելով արդյունավետության 34 ցուցանիշ։

Leave a Comment