Իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնում է, որ իրանական զինվորականները անօդաչու թռչող սարքեր են կիրառել Քուվեյթում տեղակայված ամերիկյան հրթիռային կայաններին հարվածելու համար։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Քուվեյթում հարձակում է գործել ԱՄՆ-ի HIMARS «երկիր-երկիր» դասի հրթիռային կայանի վրա՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված բարձր ճշգրտության գործողության ընթացքում», – հայտնել է գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Իրանին հարվածելու պատրաստ արձակման կայանները ոչնչացվել են։