
Իսրայելական բանակը հարված է հասցրել Գազայի հատվածին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ որպես հարձակման թիրախ նշվել է արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտը։ Բանակը հայտարարել է, որ Գազա քաղաքում գտնվող օբյեկտն օգտագործվել է զենքի բաղադրիչներ արտադրելու համար։
Իսրայելական կողմի պնդմամբ՝ արտադրական օբյեկտն օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի կողմից «իր ռազմական ներուժը վերականգնելու փորձերի համար»։ Բանակը կարծում է, որ այս օբյեկտի շահագործումը «անկլավում հրադադարի մասին համաձայնագրի ակնհայտ խախտում» էր։
Զինվորականների պնդմամբ՝ օբյեկտը, որտեղ հարվածի պահին գտնվում էին ՀԱՄԱՍ-ի մի քանի զինյալներ, ոչնչացվել է հարձակման ժամանակ։