Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 27-ին, իսկ Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) կցրվի հուլիսի 17-ին, հայտնում է Ynet իսրայելական լրատվական պորտալը։
«Քնեսեթը կցրվի հուլիսի 17-ին, իսկ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, Իսրայելի «12-րդ ալիքը» նշում է, որ սրանք կլինեն վերջին 38 տարվա ընթացքում առաջին ընտրությունները, որոնք կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետում։
«Գործող կառավարությունը կլինի առաջինը վերջին 53 տարվա ընթացքում, որն ամբողջությամբ կպաշտոնավարի իր լիազորությունների ժամկետի ավարտին»,-ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին և հաղթել։