Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեխնիկական բանակցությունները շարունակվում են, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը։
«Միջուկային ծրագրի վերաբերյալ տեխնիկական բանակցությունները, որոնց նախագահ Թրամփը միշտ մեծագույն ուշադրություն է դարձրել, շարունակվում են՝ ընդգրկելով տեսչական ստուգումների, բարձր հարստացված ուրանի հետագա ճակատագրի և հարստացման ծրագրի հարցերը», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ուոլցը։
Ավելի վաղ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հույս էր հայտնել, որ գործակալության տեսուչները կկարողանան մուտք ստանալ իրանական օբյեկտներ մի քանի շաբաթվա ընթացքում։