ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը պատրաստ են ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում՝ ի պատասխան Իրանի այն հայտարարության, թե վերջինս կփակի նեղուցը։

«Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ցանկանում են օրինական կերպով անցնել այդ միջազգային ջրային ուղով։ ԱՄՆ-ի ուժերը պատրաստ են ապահովել նավագնացության ազատությունը՝ չնայած Իրանի անհիմն ագրեսիային, ահաբեկմանը, սպառնալիքներին և կամայական հայտարարություններին։ Իրանը չի վերահսկում նեղուցը։ Երթևեկությունը նեղուցով շարունակվում է»,- նշել է հրամանատարությունը X սոցիալական ցանցի իր էջում։

Կիրակի օրը Իրանը հայտարարեց Հորմուզի նեղուցը փակելու մասին՝ մինչև տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտության ավարտը։ Այս քայլը հաջորդեց Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխադարձ հարվածների հերթական փուլին։

Leave a Comment