Փոփոխություններ արվեստի դպրոցներում․ ԿԳՄՍ-ն նոր ուսումնական պլաններ է ներկայացրել

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2026-2027 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.netը, նախաձեռնության նպատակն է ժամանակին հաստատել 2026-2027 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները՝ ապահովելով երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների բնականոն գործունեությունն ու նոր ուսումնական տարվա ուսումնական գործընթացի անխափան կազմակերպումը։ Նախագծի ընդունումը պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր կամ եկամուտների նվազեցում չի նախատեսում։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

«Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի  դպրոցների  2026-2027 ուսումնական  տարվա  օրինակելի   ուսումնական պլանները  հաստատելու  մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցնեի  բնականոն գործընթացի կարգավորման անհրաժեշտությունից:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ուսումնական պլանները    հաստատվում են 1 տարվա համար: 2026-2027 ուսումնական տարվա համար ուսումնական պլաններ առկա չեն:

Առկախնդիրների առաջարկվող լուծումները.

Վերոնշյալ խնդիրը լուծելու նպատակով մշակվել և ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի  2026-2027  ուսումնական  տարվա  օրինակելի   ուսումնական պլանները  հաստատելու  մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի հրամանի նախագիծը։

Կարգավորման առարկան

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների՝ նախագծով նախատեսվող գործընթացները:

Միջոցառմանիրականացումից ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների բնականոն ուսումնական աշխատանքների կազմակերպումը:

Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի  դպրոցների  2026-2027 ուսումնական  տարվա  օրինակելի   ուսումնական պլանները  հաստատելու  մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի հրամանի նախագծի պետական բյուջեի  ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսում, – տեղեկացնում է Iravaban.net։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն:

Leave a Comment