Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Օմանի` ԱՄՆ ավիակիրների համար նախատեսված նյութատեխնիկական ապահովման կենտրոններին և վառելիքով լիցքավորման հարթակներին. այս մասին հայտնում է Press TV-ն՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ին։
«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Օմանի Դուկմ նավահանգստում տեղակայված՝ ԱՄՆ ավիակիրների համար նախատեսված նյութատեխնիկական ապահովման կենտրոններին և վառելիքով լիցքավորման հարթակներին»,-նշում է հեռուստաալիքը։