Մահացել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը 71 տարեկանում մահացել է կարճատև հիվանդությունից հետո. այս մասին հայտնում է սենատորի գրասենյակը։

«Շաբաթ օրը՝ հուլիսի 11-ի երեկոյան, կարճատև և հանկարծակի հիվանդությունից հետո մահացավ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը»-հայտնել է նրա գրասենյակը Գրեմի X-ի էջում։

Նա Հարավային Կարոլինան ներկայացնող հանրապետական քաղաքական գործիչ էր, ով Միացյալ Նահանգների Սենատում պաշտոնավարում էր 2003 թվականից սկսած։

Իր երկարամյա քաղաքական գործունեության ընթացքում Գրեմը հայտնի էր որպես Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակից և ակտիվ մասնակից էր ԱՄՆ արտաքին ու պաշտպանական քաղաքականության կարևորագույն քննարկումներին:

Leave a Comment