
Օմանում բանակցող կողմերը քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի անարգել անցման համար միջանցքի ստեղծման հարցը, հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով տարածաշրջանային աղբյուրին։
Հղում կատարելով անանուն դիվանագետի՝ նա նշում է, որ Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին՝ Օմանի մայրաքաղաք Մուսկատում։
«Կողմերը քննարկում են Հորմուզի նեղուցում «միջին միջանցքի» լիակատար բացման վերաբերյալ հնարավոր հռչակագիրը՝ լիարժեք և անարգել տեղաշարժի համար»,- գրել է Ռավիդը X-ում արված գրառման մեջ։