Էյֆելյան աշտարակը հուլիսի 11-ին և 12-ին՝ հանգստյան օրերին, կկրճատի իր աշխատանքային ժամերը՝ ծայրահեղ շոգի պատճառով, ասվում է Փարիզի տեսարժան վայրի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Լուվրը և Էժեն Դելակրուայի թանգարանը նախկինում կրճատել էին իրենց աշխատանքային ժամերը՝ շոգ եղանակի պատճառով։
«Կանխատեսվող բարձր ջերմաստիճանի պատճառով Էյֆելյան աշտարակը փոխում է իր աշխատանքային ժամերը. շաբաթ՝ հուլիսի 11-ին և կիրակի՝ հուլիսի 12-ին աշտարակը կփակվի արտակարգ իրավիճակում՝ ժամը 16:00-ին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ամառային սեզոնի ընթացքում Փարիզի գլխավոր տեսարժան վայրը բաց է մինչև գրեթե առավոտյան ժամը մեկը։