«Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք

«Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Դեպքերից 14-ը վերաբերել է պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացմանը, 14 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքին, 2 դեպքը ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ է։ Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Leave a Comment