ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ՝ տեղեկանալու նրանց ուսումնական հետաքրքրությունների, մասնագիտական նպատակների և Հայաստանում ձեռք բերած փորձի մասին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, ուսանողները ներկայացրել են պետական կառույցներում, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, մասնավոր ընկերություններում և մշակութային հաստատություններում իրենց գործունեությունը, ինչպես նաև կիսվել մտքերով, թե ինչպես կարող է այս փորձը նպաստել հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը։