Արեն Հայրապետյանը հաղթահարել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

Արեն Հայրապետյանը հաղթահարել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

11 հուլիսի 2026 – 11:05 AMT

PanARMENIAN.Net – Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մրցումները սկսել են նաև ազատ ոճային ըմբիշները։ Մրցագորգ դուրս եկած հայ մարզիկներից 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը դուրս է եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա 6-5 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին։

79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը հուլիսի 11-ին գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։ 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը և 97 կգ քաշային Հակոբ Հակոբյանը մասնակցելու են սփոփիչ գոտեմարտերի։ Իսկ 70 կգ քաշային Դավիթ Դավթյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտվել է։

Leave a Comment