Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Էդմոն Մարուքյանի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9֊ին դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ Էդմոն Մարուքյանի։

Iravaban.net ֊ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Նիկոլ Փաշինյանը հայցապահանջով խնդրում է՝

  • Պատասխանող Էդմոն Հրաչիկի Մարուքյանին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանից պատասխանող Էդմոն Հրաչիկի Մարուքյանի այն ֆեյսբուքյան էջի միջոցով, որով կատարել էր վիճարկվող Հրապարակումը՝ հետևյալ բովանդակությամբ և կարգով. Բովանդակությունը՝«Ներողություն՝ 09․06․2026թ․-ին ֆեյսբուքյան էջումս իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված վիրավորանք պարունակող արտահայտությունների վերաբերյալ» խորագրի ներքո հետևյալ բովանդակությամբ․«Ես՝ Էդմոն Հրաչիկի Մարուքյանս, իմ ֆեյսբուքյան էջում 09.06.2026 թվականին հրապակված՝ «Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին

Գործը դատարան ստացվելու օրը մակագրվել է դատավոր Աննա Շիլաջյանին։ Վերջինիս կողմից գործը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ համակարգում դեռևս առկա չեն։ Գործով դատական նիստեր դեռևս նշանակված չեն։

Leave a Comment