Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ «շատ ծանր» հայցեր է ներկայացնելու որոշ լրատվամիջոցների դեմ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մտադիր է հայցեր ներկայացնել որոշ լրատվամիջոցների դեմ․

«Թեպետ արձակուրդում եմ ու իմ դեմ սկսված արշավին մտադիր էի հետո անդրադառնալ, բայց հարկ համարեցի հիմա տեղեկացնել, որ պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ զրպարտության և բարի համբավի դեմ այս ոտնձգության համար: Ներկայում փաստաբաններն աշխատում են բոլոր այդ հայցերի վրա: Հայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել:

Մյուս հարցերին կանդրադառնամ արձակուրդից հետո»:

Leave a Comment