Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանը Թուրքիայի հետ կապի մեջ է այդ երկիր մատակարարված Ս-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ թուրքական իշխանամետ «Hürriyet» թերթը հաղորդել էր, որ Թուրքիայի կողմից Ռուսաստանից ժամանակին ձեռք բերված Ս-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Ըստ թերթի տվյալների՝ գործարքի մասին շուտով կհայտարարվի։ Պեսկովին հարցրել են, թե արդյոք Անկարան դիմե՞լ է վաճառքի թույլտվություն ստանալու համար և ինչպե՞ս է արձագանքել Մոսկվան։

«Այստեղ ես կարող եմ ասել մեկ բան. այս թեման վերաբերում է գերզգայուն ոլորտին։ Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment